«Ի՞նչ արժեր վարչապետի ելույթը». Գևորգ Պետրոսյան

 «Ի՞նչ արժեր վարչապետի ելույթը». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ:

Ցավում եմ, բայց այս ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ավելին, գուցե և վնասեց...
Ինչո՞ւ...
Քանի որ իր հորդորին հետևած քաղաքացիների աղքատիկ քանակից սրտնեղված՝ վարչապետն ապացուցեց, որ՝
1. Իրեն չի հետաքրքրում իշխանությունների բաժանման սկզբունքը.
2. Ինքը չի տիրապետում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ արտաքին աշխարհի իրական գնահատականներին.
3. Իր համար երրորդական նշանակություն ունի ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությունը, և այդ մարմինները մատնված են եղել անգործության.
4. Մարտի 1-ը «բացահայտել» են ոչ լեգիտիմ իրավապահները.
5. Ինքը հաշվի չի նստում իրեն չերկրպագող քաղաքացիների կարծիքի հետ և ինքը միայն սպիտակների վարչապետն է.
6. Հայաստանում բոլոր գործընթացները կարգավորվում են բացառապես միայն իր ընկալումներով՝ միանձնյա.
7. Իր համար բացարձակապես կարևոր չէին ճառին ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները.
8. Արցախի հարցն իր համար այնքան անկարևոր է, որ հընթացս կարելի էր շոշափել Հայաստանի ներպետական խնդիրների տողատակում.
9. Հայաստանի նախագահը դուրս է ներպետական գործընլացներից, ով մոօացել է Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը.
10. Իր և ՀՀ երկրորդ նախագահի միջև հակասությունն իր համար շատ «թանկ» է, հանուն որի արժե կործանել և մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ...
Սա իմ անձնական կարծիքն է...»:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն

Պետրոս Քհնյ. Շիթիլեան ¦ Статус:  ¦ 20 мая 2019 15:37

Պետրոսեանը շատ-շատ է սխալվում: Ես արդէն կասկածում եմ որ նա Հանրապետականների համար է աշխատում և կամ «Բարգաւաճ Հայաստան»-ը ամբողջութեանբ յեղափոխութեան դէմ է գործում: