Կալանավորվել է լեգենդար ազատամարտիկի որդին

Կալանավորվել է լեգենդար ազատամարտիկի որդին
Analitik.am-ը գրում է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտնել էնք, որ նույն գործով կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն (լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին է) ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Օրեր առաջ Վլադիմիր Բալայանի այրի Մարետա Հարությունյանը բաց նամակով դիմել էր Սամվել Բաբայանին:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն