Ասկերանում շրջափակել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը

Ասկերանում շրջափակել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը
168.am-ը գրում է.

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելով՝ ի՞նչ պետք է քննեն, դրանով արդեն իսկ նախապայման են ստեղծում, որ 2016 թվականի ապրիլի պատերազմը հայկական կողմի մեղքով է եղել։ Պատահական չէ, որ մեր երկրի ղեկավարը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից այդքան հեշտ ազատվեց՝ իր վերելակային քաղաքականությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա՝ եթե այս գործելաոճով են առաջնորդվելու ՀՀ վարչապետը և նախագահը, ապա թող բյուջեից գումարներ չտրամադրեն պետական ապարատին՝ ամեն օր մասսաններին հանեն, դատարանների մուտքերը փակեն, ակցիաներ անեն և դրանով հարցերը լուծեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի միջև ներքին տարաձայնություններին, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այդ ամենը տարիներ շարունակ բացառապես ձեռնտու է եղել միայն Թուրքիային ու Ադրբեջանին։

«Նման կարգի հայտարարություններով արդեն սեպ են խրում Հայաստանի և Արցախի միջև, ինչը կարող է ավելի ծանր հետևանքների բերել։ Արցախ են ուղարկել այնպիսի մարդկանց, որոնք երևի ազատելու ժամանակ հստակ ասել են, որ այն, ինչ արել են ՊՊԾ գնդում, կարող են անել նաև Արցախում։ Քանի որ նույն երևույթը եղել է, գնացել Ասկերանում շրջափակել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը և արել են հայտարարություններ, որի պարագայում Բալասանյանը կարող էր տրվել սադրանքների, հետո՞, այդքան լավ տղա՞ են»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Նա շեշտեց, որ այս ամենի ծանր հետևանքները պետք է գիտակցեն, իսկ եթե չեն գիտակցում, ապա իշխանությունում նստած մարդիկ իրենց տեղում չեն, նրանց տեղը պետք է լինի Սևանի կամ մեկ այլ վայրի հոգեբուժարանը:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն