Հայ բարեկամներ, զգոն եղեք. Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական

Հայ բարեկամներ, զգոն եղեք. Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական
ՌԴ Պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation կազմակերպության զեկույցը, որում նշվում է, թե ԱՄՆ-ը պետք է ընդլայնի կապերը Հարավային Կովկասի երկրների հետ: «Ամերիկացիները խաղալու են Կովկասում: Նրանք ասում են, որ Ադրբեջանն անկասկած շարժվելու է դեպի Արևմուտք: Ես ցանկանում եմ հիշեցնել այն մասին, որ Հայաստանում է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը: Սա պատահական չէ: Իհարկե, ուշադրության կենտրոնում ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Ես կոչ եմ անում մեր հայ ու ադրբեջանցի բարեկամներին զգոն լինել, թշնամին քնած չէ»,-ասել է Իլնիցկին: Ռուս պաշտոնյան նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը կձգտի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, Բելառուսում և Մերձդնեստրում:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն