Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ

Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ.Ք.-ն է:

Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ.:

Դատաբժշկի նախնական եզրակացութհան համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ձեռագրաբանական:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն