Աշխարհի ժողովուրդների սեքսուալ ավանդույթները

Աշխարհի ժողովուրդների սեքսուալ ավանդույթները
Եթե դուք սիրում եք մեր մոլորակի ազգերի ավանդույթները, ապա պատրաստվեք իմանալ սեքսուալ ոլորտում գոյություն ունեցող ավանդույթների մասին։ Սեքսի խորհրդավոր ու արգելված թեման չէր կարող լուսանցքում մնալ եւ, բնականաբար, իր տեղն է գտել տարբեր սովորույթներում, երբեմն նույնիսկ շատ արտասովոր։



Եվ այսպես, տեսնենք, թե ինչպիսի սեռական սովորույթներ կան տարբեր ժողովուրդների մոտ:



Ինդոնեզիա

Այստեղ մինչեւ հիմա մաստուրբացիան ամենասարսափելի մեղքերից է։ Այն օրենքով խիստ պատժվում է։ Օրինակ, մեղադրվող տղամարդուն կարող են զրկել կարեւոր օրգանից կամ ընդհանրապես գլխատել։





Իտալիա

Եթե տղամարդն Իտաիայում մերկանում է նուդիստական լողափում, նրան անմիջապես ոստիկանական բաժանմունք են տեղափոխում։ Ինչ վերաբերվում է կանանց, ապա դրա համար նրանց ոչինչ չի սպառնում, քանի որ, տեղաբնակների խոսքով, կանացի մարմինն անթերի է եւ ստեղծված է, որպեսզի հիանան դրանով, ինչն էլ անում են տղամարդիկ նուդիստական լողափում։ Ի դեպ, զբոսաշրջային Տրոպեա քաղաքում արգելված է նաեւ գեր ու տգեղ կանանց մերկանալը։ Իսկ թե ո՞վ է որոշում նրանց գեղեցկությունն ու սլացիկությունը, հայտնի չէ, քանի որ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։



Հունգարիա

Իսկ ահա Հունգարիայում արգելված է սեքսով զբաղվել լույսի ներքո։ Դրանով կարելի է զբաղվել միայն կատարյալ մթության մեջ։ Այնպես որ, ապրելով այդ երկրում, ստիպված կլինեք օրվա ընթացքում մոռանալ սեռական հաճույքների մասին։



Հավայան կղզիներ

Եթե աղջիկը դեռեւս 18 տարեկան չէ, նրա հետ չի կարելի սեքսով զբաղվել, քանի որ այդ մի քանի տարի ժամկետով ուղղիչ աշխատանքով է դատապարտվում։

Միաժամանակ, դատապարտում են ոչ թե նրան, ով պատվազրկել է անչափահասին, այլեւ աղջկա ծնողներին, քանի որ, համաձայն օրենքի, մեղավոր են ծնողները, որովհետեւ թեթեւամիտ աղջիկ են դաստիարակել։



ԱՄՆ

Նեբրասկա նահանգում հատուկ օրենք կա, ըստ որի, եթե զույգն ավտոմեքենայի մեջ սեքսով է զբաղվում, ոստիկանները սկզբում պետք է ազդանշան տան, երկու րոպեն սպասեն, հետո դուրս գան մեքենայից։

Համարվում է, որ զույգին հենց այդքան ժամանակ է հարկավոր՝ իրենց գործն ավարտին հասցնելու համար։ Իսկ ահա Թեխաս նահանգում հարվածի տակ են հայտնվել անմեղ խոզուկները. նրանց արգելվում է սեքսով զբաղվել օդանավակայանի տարածքում։ Հետաքրքիր է, նախադեպ եղե՞լ է։



Ավստրալիա

Այս երկիրը խանդով է վերաբերվում սեռական մերձեցման ընթացքում ձայներին։ Տղամարդը ոչ մի դեպքում չպետք է ձայներ արձակի, որը նման է մահացող եղնիկի տնքոցներին։ Ավստրալական աբորիգեն-մարտիկները, մեզ համար սովորական ձեռքսեղմման փոխարեն, ընկերասիրությունն այլ շարժումով են արտահայտում. իրենց զրուցակցի առնանդամին հպվելով։



Տիբեթ

Իսկ ահա Տիբեթում աղջիկը չի կարող ամուսնանալ այնքան ժամանակ, մինչեւ նրա կյանքում նվազագույնը տասը սեռական զուգընկեր չլինի։





ՀԱՀ

Երկվորյակներ չունենալու համար որոշ ցեղի տղամարդիկ կտրում են իրենց մեկ ամորձին, քանի որ եթե կինը տղամարդուց երկվորյակներ լույս աշխարհ բերի, այդ ընտանիքին մեծ դժբախտություն կբերի։ Իսկ ահա ներքինիները՝ Արեւելքի հարեմների ծառայողները, ամբողջությամբ կտրում են իրենց առնանդամը։







Բրազիլիա

«Տոպինամբա» հնդկացիները կարծում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս մեծ չափսի առնանդամը, ինչի համար էլ այն մեծացնելու համար թունավոր օձերի խայթոցներին են ենթարկում։



Միկրոնեզիա

Միկրոնեզիայում «պանապե» ցեղի տղամարդիկ, կնոջը գրգռելու համար, ենթարկվում են ոչ թունավոր մրջյունների խայթոցին։

Ինչպես տեսնում եք, աշխարհում բազմաթիվ զարմանալի փաստեր կան, որոնք ստիպում են մտածել, զարմացնում են եւ նույնիսկ ծիծաղեցնում։



Ճապոնիա եւ Կորեա

Հնագույն ժամանակներից մինչ այժմ կիրքն ուժեղացնելու համար ճապոնուհիներն ու կորեուհիներն օգտվում են իրենց ավանդական հնարքից. ոսկե ասեղով աճուկային սրսկումից։

Անվիճելի է, որ մեզանից հեռու գտնվող ազգերի որոշ ավանդույթներ մեզ սարսափելի են թվում, բայց ո՞վ գիտե, գուցե մեր սովորույթներն էլ նրանց ապշեցնեն։

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն