Ճապոնացի բժշկի անսովոր խորհուրդներն առողջության ու երկարակեցության համար

Ճապոնացի բժշկի անսովոր խորհուրդներն առողջության ու երկարակեցության համար
Յուրաքանչյուր բժիշկ իր յուրահատուկ հայացքներն ունի առողջության ու բժշկության նկատմամբ ընդհանուր առմամբ։ Եվ դա հիանալի է․ բազմազան մտքերը նոր գաղափարներ են ծնում։ Բժիշկ Վոնգը ճապոնացի մասնագետ է բացառիկ տեսակետով այն հարցի վերաբերյալ, թե ինչ եղանակով է պետք պահպանել առողջությունը։

Բժիշկ սննդաբանների համաշխարհային գիտաժողովի ժամանակ նրա ելույթը սենսացիա առաջացրեց գիտական աշխարհում։

Ստորև ներկայացնում ենք նրա փոքր հարցազրույցը, որը ցույց է տալիս ամեն ինչին թեթևությամբ ու հումորով վերաբերվելու պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գործերը հաստատ լավ կընթանան։

1. Բժիշկ, ես լսել եմ, որ սիրտ-անոթային համակարգի ամրապնդման համար նախատեսված վարժությունները երկարացնում են կյանքը։ Դա ճի՞շտ է։
Քո սիրտը ստեղծված է զարկելու համար։ Ինչպես և ցանկացած օրգան, այն ժամանակի հետ մաշվում է։ Եթե դու ստիպես սրտին արագ բաբախել, դա բոլորովին չի նշանակում, որ այն քեզ երկար կծառայի։ Ավտոմեքենայով ընթանալիս արագությունն ավելացնելով՝ հիմարություն է հույս դնել դրա ծառայելու ժամկետի երկարացման վրա։

Ուզում ես երկա՞ր ապրել, քնիր։

2. Արդյո՞ք ես պետք է քիչ ալկոհոլ օգտագործեմ, եթե ուզում եմ ամրապնդել առողջությունս ու ինձ ապահովագրել հիվանդություններից։
Գինին պատրաստում են մրգերից, գարեջուրը՝ ածիկից, գարուց, խմորիչից ու գայլուկից։ Նույնիսկ բրենդին են պատրաստում խաղողի գինուց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան օգտակար նյութեր են անցնում կողքովդ, երբ դու հրաժարվում ես խմելուց։

3. Ինչպե՞ս հաշվարկել ճարպի ու մկանների հարաբերակցությունն օրգանիզմում։
Դու ունես մարմին և ճարպ, դրանց հարաբերակցությունը 1։1 է։ Եթե դու 2 մարմին ունենայիր, հարաբերակցությունը 2։1 կլիներ։ Ես այդպես եմ կարծում։

4. Թվարկեք, խնդրում եմ, կանոնավոր ֆիզիկական վարժությունների առավելությունները։
Չէ՞ որ դրանք այնքան կարևոր բան են, չէ՞։ Իմ փիլիսոփայությունը պարզ է։ Եթե մարզանքից հետո քեզ մոտ ոչինչ չի ցավում, դա արդեն առավելություն է։

5. Արդյո՞ք այդքան վտանգավոր է տապակած սնունդը։
Անգամ վախենում եմ պատկերացնել առանց ձվածեղի նախաճաշը։

6. Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ շոկոլադը մաքուր թույն է։
Ես վստահ եմ, որ շոկոլադի ծառի սերմերը, ինչպես մնացած բոլոր սերմերը, հզոր ռեսուրս են լավ ինքնազգացողության համար։

7. Ես տարվել եմ լողով։ Շատ մասնագետներ համարում են, որ դա բացառապես օգտակար զբաղմունք է կազմվածքի համար։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։
Իսկ ի՞նչ կասեք կետաձկան մասին։ Դրանք անընդհատ լողում են, բայց ո՞ւր է արդյունքը։

8. Ինձ լավ ֆիզիկական վիճակում պահելով՝ ես դա հիմնավորում եմ առողջության համար օգտակարությամբ։ Իսկ դուք ի՞նչ սպորտով եք զբաղվում։
Շրջանը նույնպես կառուցվածքի ձև է։ Ես իմ կառուցվածքին չեմ կասկածում։

9. Վերջում մի արժեքավոր խորհուրդ տվեք բոլոր նրանց, ովքեր աշխատում են առողջ կենսակերպ վարել։
Կյանքը չպետք է ձանձրալի ճանապարհորդություն լինի դեպի գերեզման՝ մինչև կյանքիդ վերջին օրերը մարմինը գրավիչ ու առողջ պահելու մտադրությամբ։ Ես դա այսպես եմ տեսնում․ մի ձեռքում՝ գինու գավաթ, մյուսում՝ շոկոլադի սալիկ, մարմինս ծերացել է, բայց ես սուրում եմ ու բացականչում՝ այ սա արկած է։

Մի քանի փաստ, որոնցով կիսվել է սննդաբան բժիշկ Վոնգը
1. Ճապոնացիները շատ քիչ ճարպ են օգտագործում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։

2. Մեքսիկացիները շատ ճարպ են ուտում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։

3. Չինացիները շատ քիչ կարմիր գինի են խմում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։

4. Իտալացիները շատ են կարմիր գինի խմում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։

5. Գերմանացիները շատ գարեջուր են խմում, շատ նրբերշիկ ու ճարպոտ սնունդ են ուտում, բայց ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։

Խելամիտ մոտեցում ամեն ինչում է պետք։ Որոշ մարդիկ այնքան են տարվում առողջ ապրելակերպով, որ մոռանում են ապրել, բայց չէ՞ որ կյանքն անխուսափելիորեն անցնում է։

Մի ընկեք ծայրահեղությունների մեջ։ Երբեմն ձեզ հաճույքներ թույլ տվեք, առողջության նկատմամբ հոգ տանելը չպետք է քո կյանքը վերածի ձանձրալի գոյության։

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն

Евгений ¦ Статус:  ¦ 29 июня 2019 02:10

Здравствуйте! Просим прощения за беспокойство и сразу по существу.

Мы, экспертная команда веб-разработчиков по CMS WordPress (эта система управления занимает 34% среди всех сайтов мира). Владеем самыми крупными сообществами по данной тематике в России и СНГ.

Создаем сайты любой сложности, от сайтов-визиток до Интернет-магазинов и агрегаторов, а также продвигаем их в Google и Yandex, вне зависимости от ниши бизнеса и страны.

Предоставляем весь цикл создания проекта: дизайн, верстка, программирование, создание плагинов, исправление ошибок на уже созданном сайте.

Портфолио: https://one-pix.ru/m
Презентация команды: one-pix.ru/doc/presentation.pdf

Если Вам интересно сотрудничество, просим написать нам в ответном письме:
E-mail: max@one-pix.com

Надеемся на продуктивное сотрудничество!
С уважением, команда One-Pix.