Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 1.լուսանկարներ

Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 1.լուսանկարներ
Blognews.am-ը գրում է՝
Նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրադարձություններով պայմանավորված ֆեյսբուք սոցիալական ցանցի դերակատարումը քաղաքական առումով բարձրանալուց զատ այս հարթակ տեղափոխվեց նաև հասարակության մեջ տիրող անհանդուրժողականության բարձր ալիքը։ Այն, բացի վիրավորանքից, դրսևորվում է ամենածայրահեղ ձևերով՝ հայհոյանքներով, ստի և կեղծիքի տարածմամբ։

Անհանդուրժողականությունը հասել է այնտեղ, որ ֆեյսբուքում, բացի տղամարդկանցից, պատեհ և անպատեհ հայհոյախառն մեկնաբանություններ են թողնում անգամ միջին և բարձր տարիքի կանայք։

AntiFake.am-ը բազմիցս անդրադարձել է այս հարցին և հրապարակել ֆեյսբուքում վիրավորական և անհանդուրժ գրառումներ անող մի կենտրոնից կառավարվող կեղծ օգտահաշիվները։

Իսկ այժմ ներկայացնում ենք ֆեյսբուքում հայհոյանքներ գրող կանանց, ովքեր, չնայած ընտանիք և տարբեր մասնագիտություններ ունենալուն՝ անընդմեջ հրապարակային հայհոյանքներ են գրում տարբեր լրատվամիջոցների, ֆեյսբուքյան էջերի և անհատների հրապարակումների ներքո։

Ստորև ներկայացված են հայհոյող 10 կանանց՝ Սուսաննա Առաքելյանի, Շողիկ Նազեյանի, Հայկանուշ Ալեքսանյանի, Վառվառա Բաղդասարյանի, Վալյա Ալեքսանյանի, Անուշ Հովհաննիսյանի, Սուսաննա Խաչատրյանի, Կարին Խանոյանի, Կարին Մուխսյանի, և Անուշ Կոխլիկյանի հայհոյախառն գրառումները։

AntiFake.am-ի հրապարակումների այս շարքը լինելու է շարունակական՝ այն նպատակով, որպեսզի ֆեյսբուք սոցիալական ցանցում վերականգնվի առողջ քննարկումների մթնոլորտը և կանխվեն անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունները։

Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 1.լուսանկարներ
Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 1.լուսանկարներ
Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 1.լուսանկարներ
Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն