Կներեք, եթե ես սեքս եմ անում, դա չի նշանակում, որ վարորդն իրավունք ունի ինձ հետ սեքս անելու. Անի Խաչատրյանն՝ աբսուրդ մեկնաբանությունների մասին

Կներեք, եթե ես սեքս եմ անում, դա չի նշանակում, որ վարորդն իրավունք ունի ինձ հետ սեքս անելու. Անի Խաչատրյանն՝ աբսուրդ մեկնաբանությունների մասին
46 համարի երթուղայինի վարորդի հետ վեճի բռնված Անի Խաչատրյանը Armdaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ Հայաստանում շատերը խնդիր բարձրաձայելն անվանում են «գործ տալ».«Մարդկանց 80 տոկոսն ադեկվատ է և ընդունել է, որ տրանսպորտում ծխելն անօրինական է: Այն մասը, ովքեր ինձ մեղադրում են ֆեյք էջեր են հիմնականում, մնացած մասն էլ հնարավոր է, որ բարեկամները կամ ծանոթներ լինեն վարորդների»:


Խաչատրյանը նշում է, որը պարտավոր չէ միշտ վարորդներին զգուշացնել, որ չծխեն.«Պետությունն այդ հարցով պետք է զբաղվի, պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ վարորդը չկարողանա ծխի: Մյուս կողմից մարդիկ խոսում են վարորդի աշխատանքային իրավունքների մասին, բայց նույն մարդիկ, ուրիշ պայմաններում չեն բարձրաձայնում վարորդների աշխատանքային իրավունքները»:

Հարցին՝ կայքերից մեկը նկար էր հրապարակել, որտեղ Անի Խաչատրյանը ընկերների հետ է և նկարում երկու երիտասարդ ծխում են, ինքն արգելո՞ւմ է նաև իր ընկերներին ծխել իր մոտ, թե դա վերաբերում է միայն վարորդներին, ասաց.«Ես չեմ տեսել կայքի գրառումը, բայց դա մառազմ է: Ի՞նչ է նշանակում, եթե իր կողքը ծխում են ուրեմն մենք էլ ինչ կուզենք կանենք: Եթե տրանսպորտի մեջ արգելված է ծխելն՝ ուրեմն արգելված է: Իմ տանը ծխելն արգելված չէ, եթե թեկուզ ես ծխող լինեի, ես միևնույն է իրավունք ունեմ վարորդից պահանջելու, որ ինքը չծխի: Կներեք, եթե ես սեքս եմ անում, դա չի նշանակում, որ վարորդն իրավունք ունի ինձ հետ սեքս անելու: Սա ուղղակի աբսուրդ է»:

Արդյոք խղճի խայթ չի զգում է իր արածի համար, քանի որ այսօր վարորդն այլևս չի աշխատում, ասաց.«Ես ուղղակի բարձրաձայնել եմ խնդիրը և փորձել եմ իմ իրավունքները պաշտպանել: Այդ մարդն իր գործողություններով տարել է նրան, որ իրեն աշխատանքից ազատել են»:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն