Երևանի ավագանու անդամներից մեկի տունը թալանել են

Երևանի ավագանու անդամներից մեկի տունը թալանել են
Armeniasputnik.am-ը գրում է՝ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 26-ամյա Ասքանազ Աբրահամյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեկ` ժամը 13։30-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են տան դարպասի դուռը և մտնելով տուն՝ այնտեղից գողացել ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի ավագանու անդամ է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և փորձաքրեագետը։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։


Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն