Ֆրանսիայից ժամանած փաստաբանը մասնակցում է Քոչարյանի գործով բողոքների քննությանը

Ֆրանսիայից ժամանած փաստաբանը մասնակցում է Քոչարյանի գործով բողոքների քննությանը
Armdaily.am-ը գրում է՝ Ինչպես արդեն գրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթացող բողոքների քննությանը ներկա է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա հետ միասին դատարան է ներկայացել նաև ֆրանսիացի իր պաշտպանը։

Նիստն ընթանում է դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Մեկնաբանություն:

Թողնել մեկնաբանություն