Հայ բիզնեսմենի սպանությունից հետո Նովոսիբիրսկում ոստիկանները հատուկ գործողություն են անում

Հայ բիզնեսմենի սպանությունից հետո Նովոսիբիրսկում ոստիկանները հատուկ գործողություն են անում
Կրակահերթերը, որոնց հետևանքով սպանվել է մեկ տղամարդ, հնչել են այսօր՝ հունիսի 25-ի երեկոյան՝ Նովոսիբիրսկում: Այս մասին տեղեկանում ենք Комсомольская правда-ից:

ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները
Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է մետրոյի «Կարմիր պողոտա» կայարանի մերձակայքում:

Ըստ ականատեսների՝ տղամարդը կանգնած է եղել Գոգոլի փողոցի համար մեկ տան մոտ, երբ նրան մոտեցել է հայկական համարներով Nissan մակնիշի մոխրագույն մեքենա: Մեքենան արգելակել է և հնչել են կրակոցներ:

Նուբարաշենում վրաերթի են ենթարկել Ֆրանսիայի քաղաքացի կնոջ, ով տեղում մահացել է. Shamshyan.com

Նուբարաշենում վրաերթի են ենթարկել Ֆրանսիայի քաղաքացի կնոջ, ով տեղում մահացել է. Shamshyan.com
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոսս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Դատարանը հրապարակեց որոշումը

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Դատարանը հրապարակեց որոշումը
Analitik.am-ը գրում է՝ Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել երկրորդ նախագահին: Կալանքի սկիզբը հաշվվելու է Քոչարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց
Armeniasputnik.am-ը գրում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Գրիգորյանն այսօր մասնակցում էր իր դեմ հարուցված քրգործով դատական նիստին։

«Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 12–ին»,–ասաց դատավորը։

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Armeniasputnik.am-ը գրում է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Մանվել Գրիգորյանը անվասայլակով բերվեց դատարան

Մանվել Գրիգորյանը  անվասայլակով բերվեց դատարան
Armtimes.com-ը գրում է՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ դատարան չէր բերվում՝ առողջական խնդիրների պատճառով:Դատարանում այսօր պետք է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գրիգորյանը պատասխանեց. «Լավ ասեմ, գրեք լավ»:Նախորդ նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին

Վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին
Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների եւ մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

1978 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Նորքի 1-ին զանգվածի ձորում 13-ամյա տղան քարի հարվածով սպանել է դասընկերոջը, մարմինը ծածկել քարերով

1978 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Նորքի 1-ին զանգվածի ձորում 13-ամյա տղան քարի հարվածով սպանել է դասընկերոջը, մարմինը ծածկել քարերով
1978 թվականի հոկտեմբերն էր: Աշնանային գունագեղ օրն ավարտվում էր գեղեցիկ մայրամուտով:

Յոթերորդ դասարանցի Արմենի մայրը պատուհանից անընդհատ շենքի բակ էր նայում՝ սպասելով որդուն: Արմենը դպրոցից դեռ տուն չէր եկել: Մայրը սկզբում մտածում էր, թե Արմենը դասընկերների հետ խաղով է ընկել, ուշանում է, բայց մթնշաղի հետ մոր սիրտն անհանգստությունից սկսեց ճմլվել:

Մայրը դուրս եկավ բակ, տեսավ Արմենի խաղընկերներին, հարցրեց՝ Արմենին չե՞ն տեսել: Տղաները դասերից հետո Արմենին չէին տեսել, թե որտեղ էր, չգիտեին:

Տեսնելով ընկերոջ մոր անհանգստությունը՝ տղաները պատրաստակամություն հայտնեցին դպրոցի բակում ու մոտակայքում փնտրել Արմենին: Իսկ մայրը սկսեց մեկ առ մեկ զանգել Արմենի դասընկերներին ու հարցնել՝ Արմենը ձեր տանը չէ՞:

ԱԺ պատգամավորի շնորհիվ ժամանակավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխաների, բնակարանից վտարելու փորձը

ԱԺ պատգամավորի շնորհիվ  ժամանակավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխաների, բնակարանից վտարելու փորձը
Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանում ժամանկավորապես կանխվել է բազմազավակ ընտանիքի, այդ թվում 3 մանկահասակ երեխաների՝ բնակարանից վտարման փորձը։ Քաղաքացի Աիդա Արզումանյանը, չունենալով դատարանի վտարման որոշում, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության անդամների հետ փորձել է ներխուժել Աղբյուր Սերոբ 11/2 շենքի բնակարաններից մեկը։ Վերը նշված բնակարանը պատկանել է քաղաքացի Է․ Արզումանյանին, ով 2012 թվականի մարտ ամսին նոտարի վավերացմամբ և վկաների ներկայությամբ նվիրատվության պայմանագրով իր սեփական բնակարանը հանձնել է Տ․ և Թ․ Թարխանյաններին։ 2012 թվականի նոյեմբեր ամսին Է․ Արզումանյանը մահացել է։

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Armeniasputnik.am-ը գրում է՝ Օրերս Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում տեղի ունեցած սարսափելի դեպքի` 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու մեջ մեղադրվող 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն ենք ներկայացրել դատարան»,–ասաց նա։

Արդեն հայտնել էինք, որ կինը երեխային խեղդամահ անելուց հետո մեծ քանակությամբ դեղորայք էր խմել ու դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել նախ Սպիտակի հիվանդանոց, ապա արդեն «Արմենիա» ԲԿ։