Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Լյովա Գևորգյանը իր ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4:0 հաշվով հաղթանակի հասավ Ադրբեջանը ներկայացնող Սագադուլա Աղաևի նկատմամբ: Մյուս երեք գոտեմարտերում Գևորգյանը հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթելով իսրայելցի Գկիվի Բլիազեյին և հյուսիսմակեդոնացի Ռեջեփ Հայարդիին: Իսկ բելառուս Իվան Կարամֆիլկովին հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:


Եզրափակիչում մրցակիցը ռուսաստանցի Իսլամ Կարտոևն էր: Առաջին միավորները վաստակեց Կարտոևը և առջևում էր 2:0 հաշվով: Սակայն հայ ըմբիշը բեկեց գոտեմարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 6:3 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Դե որ էդպես է, մենք էլ սրանից հետո կասենք «փայլուն ընդդիմություն», «սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան» ու խնդրում ենք դրանից չնեղվեք․ Սուրեն Գրիգորյան

Դե որ էդպես է, մենք էլ սրանից հետո կասենք «փայլուն ընդդիմություն», «սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան» ու խնդրում ենք դրանից չնեղվեք․ Սուրեն Գրիգորյան
Armday.am-ը գրում է՝ Ինչպես հայտնել ենք այսօր ԱԺ-ում լայնորեն քննարկվեց Էդմոն Մարուքյանի՝ շաբաթ օրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ընթացքում Մարուքյանը կոչ էր արել ավելացնել Գյումրու օդանավակայանի տրանզիտային թռիչքները՝ հաշվի առնելով՝ Վրաստանում կատարվող իրադարձությունները և այն, որ ՌԴ-ւց դեպի Վրաստան չկան ուղիղ թռիչքներ։ Նա քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» էր անվանել՝ ասելով․

Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը. Պետրոսյան

Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը. Պետրոսյան
Armdaily.am-ը գրում է՝ «Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը: Հնարավոր է այստեղ գտնվող մարդիկ իրար չհարգեն, բայց եթե իրար չենք հարգում, եկեք գոնե ժողովրդին հարգենք՝ ինչ է նշանակում սեփական դարդուցավը գալ այստեղից բոլորովին ուրիշ առիթներով հնչեցնել»,- ԱԺ-ում, անդրադառնալով «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որի ժամանակ նա անդրադարձել է Քաղավիացիայի ծառայության ղեկավար Տաթևիկ Ռևազյանին, ինչպես նաև այդ հայտարարությունից նեղսրտած «Իմ քայլի» պատգամավորներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Յոթ հայտնի աստղ, որոնց համար սեքսը հիվանդություն է դարձել

Յոթ հայտնի աստղ, որոնց համար սեքսը հիվանդություն է դարձել
«Սեքսոհոլիզմ» տերմինը անցած դարի 70-ականներին շրջանառության մեջ է դրել սեքսոլոգ Վ.Գրոսը։ Այդ երեւույթը բնութագրվում է սեքսի մասին կպչուն մտքերով ու ցանկացած տեղ, ցանկացած մեկի հետ դրանով զբաղվելու մշտական ցանկություն։ Այդ երեւույթի համար գիտական աշխատություններում օգտագործվում է նաեւ «սեռական թմրամոլություն» ու «օբսեսիվ- կոմպուլսիվ սեռական խանգարում» տերմինները։

Գրոսի կարծիքով՝ այդ հիվանդությունը բարդության երեք աստիճան ունի։ Առաջինը կպչուն մտքերն են, երկրորդը սեփական սեռական վարքագծի նկատմամբ հսկողության կորուստն է, երրորդը՝ «չափաբաժնի» ավելացումը, այսինքն՝ ավելի սուր սեռական զգացողությունների տանջալի որոնումը։

Արտահայտություններ, որոնք պետք է վերընթերցել ամեն առավոտ

Արտահայտություններ, որոնք պետք է վերընթերցել ամեն առավոտ
Նա, ով չի կարող տիրապետել օրվա երկու երրորդին անձամբ իր համար, պետք է ստրուկ կոչվի: Ֆրիդրիխ Նիցշե

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո նրանց ցուցում տալ` ինչ անել: Մենք խելացի մարդկանց ենք վարձում, որ նրանք մեզ ասեն, թե ինչ անենք: Սթիվ Ջոբս

Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը անհապաղ տեսնել, պետք է կոշկակար դառնա: Ալբերտ Էյնշտեյն

Միշտ ընտրեք ամենադժվար ճանապարհը: Այնտեղ դուք մրցակիցներ չեք տեսնի: Շառլ դը Գոլ

Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը սխալ որոշում է հանդիսանում: Լի Յակոկկա

Բելառուսական գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով (Video)

Բելառուսական գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով (Video)

Բելառուսական ԲելՄաշ ձեռնարկության աշխատակցուհիներին թույլատրվել է հաստոցների մոտ աշխատել լողազգեստներով։ Պատճառը Բելառուսիայի անտանելի շոգ եղանակն է, որի պատճառով նվազել է աշխատանքի արդյունավետությունը։ ԲելՄաշը փորձը ցուցադրելու համար Satisfaction տեսահոլովակի սեփական տարբերակն է նկարել։