Դավթաշենում 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը

Դավթաշենում 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը
Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ինչո՞ւ չի բացահայտվում աղմկահարույց դեպքը․ ովքեր են հովանավորում «Բաղնիքի Արմանին»

Ինչո՞ւ չի բացահայտվում աղմկահարույց դեպքը․ ովքեր են հովանավորում «Բաղնիքի Արմանին»
Armday.am-ը գրում է՝ Նախորդ տարեվերջին Երեւանում արձանագրված աղմկոտ դեպքից անցել է ամիսներ, սակայն արձակված կրակոցների գործը չի բացահայտվում։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանին պատկանող, Ռոստովյան փողոցում գտնվող բաղնիքում հնչած կրակոցների դեպքին։ Ինչպես մամուլի տեղեկություններով, այնպես էլ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն «Պոնտյո» մականունով Պետրոս Հարությունյանը, երկու եղբայրների՝ Հակոբի եւ Գեւորգի հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին մտել են «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ:

Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ ոմն Սաքուլիկ սուր գործիքով բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներ է պատճառել Պոնտյոյի եղբորը՝ Գեւորգ Հարությունյանին։

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։

Մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկում 60 ուսանող է տարհանվել. գազի հոտից 2 ուսանողի ինքնազգացողությունը վատացել է

Մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկում 60 ուսանող է տարհանվել. գազի հոտից 2 ուսանողի ինքնազգացողությունը վատացել է
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Եթե Վահե Գրիգորյանը ՍԴ–ի նախագահն է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է. Շարմազանով

Եթե Վահե Գրիգորյանը ՍԴ–ի նախագահն է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է. Շարմազանով
Եթե Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի նախագահն է, ուրեմն Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով»։

«ԱԺ նախագահն ասում է, որ Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոն է։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ հարձակվեն դատարանների վրա, արգելափակեն դատարանների մուտքերը։ Որտե՞ղ եք տեսնել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ: Սա քաղաքական «սամազվանեցություն է»»,–ասաց նա։

Առաջին տեղեկությունները 2020 թվականի առաջին iPhone-ների մասին

Առաջին տեղեկությունները 2020 թվականի առաջին iPhone-ների մասին
Հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն խոսել է Apple-ի երեք նոր սմարթֆոնների մասին, որոնք կհայտնվեն հաջորդ տարի: Թվում է, որ նրանց թվում կլինի iPhone-ի նոր տարբերակը:

Այս տարվա սեպտեմբերին Apple-ը կներկայացնի սմարթֆոնների նոր շարք, որը քիչ բանով կտարբերվի՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Ընկերությունը հաջորդ տարվա համար ավելի զգալի փոփոխություններ է նախապատրաստել` երեք մոդել, երեքն էլ՝ տարբերվող: Կլինի երկու դասական սմարթֆոն` 6.1 և 6.7 դյույմ էկրանով, ինչպես նաև շատ կոմպակտ սմարթֆոն՝ 5.4 դյույմանոց էկրանով:

​​​​​​​2030 թվականից այլեւս սեքս չի լինելու

​​​​​​​2030 թվականից այլեւս սեքս չի լինելու
2030 թվականից մարդիկ այլեւս սեքս չեն անելու, որպեսզի օրգազմ ապրեն եւ այլ հաճելի զգացումներ ստանան: Դրա համար բավական կլինի մաշկի վրա ամրացնել միկրոսխեմա, որը կգրանցի նյարդային համակարգի ազդակները սեքսի ժամանակ, եւ այն հնարավոր կլինի կրկնել յուրաքանչյուր պահի: Ինչպես նշում է բրանտանացի ֆուտուրոլոգ Իյեն Պիրսոն, առաջիկայում հասանելի կլինեն սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել եւ անգիր անել մարդու մաշկի հիշողության մեջ ամրագրված խթանիչները (խոսքը նյարդային որոշակի խմբերի խթանման մասին է), որոնք որոշակի զգացումներ են առաջացնում՝ ձեռքսեղմում, գրկախառնություն, սեքս:

Toyota Land Cruiser Prado-ի վարորդը խախտումն անելուց հետո զարմացած ասում էր. «Էս ո՞նց մտա»

Toyota Land Cruiser Prado-ի վարորդը խախտումն անելուց հետո զարմացած ասում էր. «Էս ո՞նց մտա»
Վերջին օրերին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայության արդյունքում ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել մեծ թվով տրանսպորտաին միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները. ավտոմեքենաները վարելիս չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, որոշ դեպքերում էլ գերազանցել են սահմանված արագությունը՝ մեքենաները վարել են հանդիպակաց երթևեկելի գոտիով ու մայթերով։

Կենդանակերպի 5 նշան, ում սիրելը չափազանց բարդ է

Կենդանակերպի 5 նշան, ում սիրելը չափազանց բարդ է
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բծախնդրությունը սահմաններ չունի: Նրանց զուգընկերը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին: Հեշտ չէ, երբ ամեն ինչում կատարելություն են պահանջում, իսկ Կույսերը դա անում են ամեն վայրկյան: Ընդ որում, նրանք բավական քննադատական վերաբերմունք ունեն նաև իրենց հանդեպ: Կույսերը փակ մարդիկ են, ովքեր դժվարությամբ են մտերմանում:

Կարիճ: Շատ դժվար է սիրել մարդու, ով կենտրոնացած է իր ու իր էմոցիաների վրա: Եթե որոշել եք հարաբերություններ կառուցել կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, պետք է միշտ հիշեք, որ նա ամենա-ամենան է: Մի անհանգստացեք. դժվար թե կարողանաք չափից շատ հաճոյախոսություններ անել Կարիճներին, իսկ շնորհակալության դժվար թե արժանանաք: Կարիճները միշտ պետք է զգան, որ գնահատում եք իրենց: