«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում


«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում
Armeniasputnik.am-ը գրում է՝ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ այսօր անցկացվում է ակցիա՝ ի աջակցություն իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը, վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել իրենց հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։ Աղջիկներին 8-10 տարվա ազատազրկում է սպառնում։

«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո

«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո
Armeniasputnik.am-ը գրում է՝ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Հունիսի 24-ին, 15:30-ի սահմանում ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել են մարզի համայնքներից 12–ը, հիմնականում` Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։

«Հիմնականում տուժել են հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաները»,– ասաց նա:
Այս պահին դեռ հայտնի չէ վնասի չափը։ Գյուղերից ստացած ահազանգերից հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը եղել են համայնքներում, բայց վնասի չափը կարող են հստակեցնել միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո:

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Armeniasputnik.am-ը գրում է՝ Օրերս Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում տեղի ունեցած սարսափելի դեպքի` 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու մեջ մեղադրվող 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն ենք ներկայացրել դատարան»,–ասաց նա։

Արդեն հայտնել էինք, որ կինը երեխային խեղդամահ անելուց հետո մեծ քանակությամբ դեղորայք էր խմել ու դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել նախ Սպիտակի հիվանդանոց, ապա արդեն «Արմենիա» ԲԿ։

Թբիլիսիում երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա. կա զոհ և 2 վիրավոր

Թբիլիսիում երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա. կա զոհ և 2 վիրավոր
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր.

Աննա Հակոբյանն Արցախում հանդիպել է զորամասերից մեկի զինծառայողների հետ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն Արցախում հանդիպել է զորամասերից մեկի զինծառայողների հետ (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով մեկնել է Արցախ:

Դավթաշենում 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը

Դավթաշենում 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը
Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:
Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: