Չինաստանում տղամարդը վազել ու բռնել է պատուհանից ընկնող երեխային. տեսանյութ

Չինաստանում տղամարդը վազել ու բռնել է պատուհանից ընկնող երեխային. տեսանյութ
Չինաստանի Գույչժոու գավառում անցորդներից մեկը բռնել է երրորդ հարկի պատուհանից ընկնող երեխային։ Այս մասին հայտնում է CCTV Video News Agency չինական գործակալությունը։Տղամարդը տեղի էլեկտրամատակարարման բաժնի աշխատակից է։Ավանի Աճառյան փողոցում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է
Գործակալությունը հայտնում է, որ նա տեսել է երրորդ հարկի պատուհանագոգին հայտնված երեխային, գործընկերոջը խնդրել է տուն բարձրանալ` պարզելու համար, թե ինչպես է երեխան հայտնվել նման իրավիճակում։

Ես գերադասում եմ մտրակել․ Գոռ Գևորգյան (տեսանյութ)

Ես գերադասում եմ մտրակել․ Գոռ Գևորգյան (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն ԱԺ իր ելույթը սկսեց ռուս հրապարակախոս, փիլիսոփա, Պյոտր Չաադաևի հետևյալ միտքը մեջբերելով. «Ես գերադասում եմ մտրակել, անգամ տխրեցնել, բայց երբևէ չփորձել խաբել իմ պետությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. դին հայտնաբերվել է

9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. դին հայտնաբերվել է
Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Խոյեր, այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց. հունիսի 25-ի աստղագուշակը

Խոյեր, այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց. հունիսի 25-ի աստղագուշակը
Խոյ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը, ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք ամեն կերպ կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ

Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ
Սարալանջի հատված, Նուբարաշեն և Սիլիկյան թաղամասեր. Երևանը շուտով կհամալրվի նոր պուրակներով: Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 3 պուրակների տարածքը միասին կազմում է 25 հա: Մասնավորապես, 10 հա Սարալանջի հատվածում պուրակի համար նախատեսված տարածքն է, 7 հա՝ Սիլիկյան թաղամասում և մոտ 8.5 հա՝ Նուբարաշենում:

«Նախագծային աշխատանքների մեկնարկը տրված է: Կարծում եմ, որ մեկ ամսից այդ հատվածներում կունենանք շինարարական գործընթացի մեկնարկը, և մինչև աշուն այդ նշված հատվածներում կմեկնարկի ծառատունկը: Նշեմ, որ այդ տարածքները կունենան ժամանակակից ոռոգում՝ համալրված կաթիլային ոռոգման համակարգով»,-ասաց նա:

Ո՞րն է առավոտյան սիրով զբաղվելու առավելությունը

Ո՞րն է առավոտյան սիրով զբաղվելու առավելությունը
Հարցումների համաձայն՝ շատ մարդիկ տարօրինակ կերպով երբեք սեքսով չեն զբաղվել առավոտյան,– գրում է գերմանական Focus պարբերականը։ Ընդ որում, առավոտյան սեքսը ոչ միայն օրը լավ տրամադրությամբ սկսելու պարզ միջոց է, այլ նաև արդյունավետ աշխատանքի խթան։

Սեքսուալ սովորույթների մասին հարցմանը, որն իրականացվել է mattressadvisor.com կայքի պատվերով, 1000 մարդ է մասնակցել։ Բոլոր տղամարդիկ և կանայք, որոնց միջին տարիքը 36-ն է եղել, ամուր հարաբերությունների մեջ են եղել իրենց զուգընկերոջ հետ և միասին են ապրել։

Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Ներսիսյանը իր վարած Nissan Tiida մակնշի 35 ZO 185 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Քոչարյանի վերջին խոսքը ԱԱԾ մեկուսարան վերադառնալուց առաջ

Քոչարյանի վերջին խոսքը ԱԱԾ մեկուսարան վերադառնալուց առաջ
Դավիթ Ջալալյանը գրում է՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել հարազատ 5-րդ ալիք հեռուստաընկերությանը:

Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը ևտուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։