Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին

Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին
Իշխանության խնդիրն այն է, որ ոչ թե գնա վնասակար նախանձողի, գործ տվողի հոգեբանությամբ, այլ ձեւավորի այլ մշակույթ: Այս մասին «5-րդալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունը չի կարողանում ձեւավորել նոր մշակույթ, համոզել ժողովրդին, որ զարգացման ճիշտ ճանապարհը սա է, նշանակում է, դու առաջնորդ չես. «Դու ոչ թե ժողովրդին քո հետեւից տանում ես, այլ փորձում ես ինքդ առաջնորդվել ժողովրդի մի զանգվածի անառողջ պատկերացումներով: Սա առաջնորդի կեցվածք չէ»,-ասաց նա:

Աղջիկը շուրջ 40 դաջվածք անելուց հետո իր մարմինը վերածել է սիրելի ֆիլմերի պաստառի (Photo)

Աղջիկը շուրջ 40 դաջվածք անելուց հետո իր մարմինը վերածել է սիրելի ֆիլմերի պաստառի (Photo)
Հայդի Լավոնն իր առաջին դաջվածքն արել է, երբ եղել է 18 տարեկան։ Նա այդ դաջվածքը արտատպել է 36 Crazyfists մետալ-խմբի ալբոմից, որից հետո վերջին 14 տարիների ընթացքում նա արել է 20 հազար դոլար արժողությամբ ավելի քան 41 դաջվածք։ Դաջվածքների մեծ մասը Հայդիի սիրելի ֆիլմերից են։

Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց
Armeniasputnik.am-ը գրում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Գրիգորյանն այսօր մասնակցում էր իր դեմ հարուցված քրգործով դատական նիստին։

«Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 12–ին»,–ասաց դատավորը։

7 նախանշան, որ Ձեր օրգանիզմը սթրեսի է ենթարկվում. ավելի ուշադիր եղեք (Photo)

7 նախանշան, որ Ձեր օրգանիզմը սթրեսի է ենթարկվում. ավելի ուշադիր եղեք (Photo)
Սթրեսը նորմալ երևույթ է ցանկացած օրգանիզմի համար, բայց դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա: Սթրեսի առկայությունը կարող է քայքայել հոգեկան աշխարհը: Դա խլում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը և նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացմանը:

Անպայման ուշադրություն դարձրեք սթրեսի նախանշաններին, որպեսզի այն կրիտիկական աստիճանի չհասնի:

Սև կետիկներ և պզուկներ
Սև կետիկները մաշկի բորբոքում են, որի բուժման բացակայությունը կարող է վնասել մաշկը:



Մազաթափություն
Սթրեսը ոչ միայն շարքից կարող է հանել հորմոնալ նյութափոխանակությունը, այլև ավելի է վնասում գլխամաշկը:

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Armeniasputnik.am-ը գրում է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։

Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռ․ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին

Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ԵԽԽՎ բանաձևին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուքյան իր էջում ԵԽԽՎ նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որում հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին:

Մանվել Գրիգորյանը անվասայլակով բերվեց դատարան

Մանվել Գրիգորյանը  անվասայլակով բերվեց դատարան
Armtimes.com-ը գրում է՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ դատարան չէր բերվում՝ առողջական խնդիրների պատճառով:Դատարանում այսօր պետք է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գրիգորյանը պատասխանեց. «Լավ ասեմ, գրեք լավ»:Նախորդ նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Դժբախտ դեպքից մահացած 17-ամյա տղան ընտանիքի ավագ որդին էր. մանրամասներ

Դժբախտ դեպքից մահացած 17-ամյա տղան ընտանիքի ավագ որդին էր. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Ջրագծի փոս փորելու ժամանակ հողը լցվել է Վարսեր գյուղի բնակիչ 17-ամյա Էմիլ Վարդանյանի վրա, վերջինս հիվանդանոցում մահացել է։