Քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն բերման են ենթարկել՝ մեքենայում թմրանյութ պահելու պատճառով

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն բերման են ենթարկել՝ մեքենայում թմրանյութ պահելու պատճառով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները երեկ՝ հունիսի 10-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։

Նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։

«Օրենքով գողը» փորձել է արգելված իրեր անցկացնել քրեակատարողական հիմնարկ

«Օրենքով գողը» փորձել է արգելված իրեր անցկացնել քրեակատարողական հիմնարկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը եւ նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի 32-ամյա տղան բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի 32-ամյա տղան բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնակաաչավոն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։ Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կ. Քասարյանն ու Դ. Գևորգյանը բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են միշարք փսձրանություններ։

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ. Բակո Սահակյանի նոր հրամանագրերը

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ. Բակո Սահակյանի նոր հրամանագրերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երևանում 16-ամյա տղային ծեծել են և թողնելով փողոցում ընկած՝ հեռացել. նա հիվանդանոցում է

Երևանում 16-ամյա տղային ծեծել են և թողնելով փողոցում ընկած՝ հեռացել. նա հիվանդանոցում է
Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են եւ թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել եւ տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հանգամանքները պարզվում են։

Նախկիններն աջակցում են Վիտալի Բալասանյանին. որոշ ուժեր ինտրիգներ են հրահրում. «Իրատես»

Նախկիններն աջակցում են Վիտալի Բալասանյանին. որոշ ուժեր ինտրիգներ են հրահրում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արցախի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հանգիստ, անցնցում իշխանափոխություն իրականացնել, ինչը տրամաբանական ու անհրաժեշտ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում գտնվող պետության հանգամանքը։ Սակայն որոշ ուժեր, այդուհանդերձ, փորձում են այս ամենին սրություն հաղորդել եւ ինտրիգներ հրահրել։

Այս պահին, ըստ արցախյան մեր աղբյուրների, նախագահի թեկնածուների մեջ ֆավորիտն անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է, եւ արցախցիների համակրանքը հիմնականում նրա կողմն է։

Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին

Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին
Armtimes.com-ը գրում է՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Իսախանյանն այն անձն է, որը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն խոշտանգել է:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը եւ կից ներկայացրել լուսանկարներ:

Նարինե Թուխիկյանը նոր պաշտոն ունի. վարչապետի որոշումը

Նարինե Թուխիկյանը նոր պաշտոն ունի. վարչապետի որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Իմ քայլը խմբակցության արդեն նախկին պատգամավորին, ում խորհրդարանում փոխարինելու է Արթուր Հովհաննիսյանը: