Բելառուսական գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով (Video)

Բելառուսական գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով (Video)

Բելառուսական ԲելՄաշ ձեռնարկության աշխատակցուհիներին թույլատրվել է հաստոցների մոտ աշխատել լողազգեստներով։ Պատճառը Բելառուսիայի անտանելի շոգ եղանակն է, որի պատճառով նվազել է աշխատանքի արդյունավետությունը։ ԲելՄաշը փորձը ցուցադրելու համար Satisfaction տեսահոլովակի սեփական տարբերակն է նկարել։

Հարսնացուն ցուցադրել է ամուսնական մատանին. ուշագրավը, սակայն, նրա եղունգներն են

Հարսնացուն ցուցադրել է ամուսնական մատանին. ուշագրավը, սակայն, նրա եղունգներն են
ԱՄՆ-ի բնակչուհին այնքան է շտապել իր ամուսնության ուրախալի լուրը հաղորդել ընկերներին, որ մոռացել է ուշադրություն դարձնել եղունգներին, ինչի հետևանքով դարձել է ծաղրի առարկա, գրում է The Sun-ը:

«Սեքսը մարդուն դարձնում է իրական». Պամելա Անդերսոն

«Սեքսը մարդուն դարձնում է իրական». Պամելա Անդերսոն
«Լինել շիկահեր, դա հրաշալի է: Կարծում եմ՝ 40 տարեկանում կինն իր գեղեցկության բարձրակետում է, իսկ դրանից հետո առավել գեղեցիկ եւ սեքսուալ է դառնում. ես ինձ հրաշալի եմ զգում»,-այսպես է կարծում ժամանակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող Պամելա Անդերսոնը, ով ծնվել է 1967թ.-ի հունիսի 1-ին կանադական Լեդիսմիտ քաղաքում:


Մայրը աշխատել է որպես մատուցողուհի, իսկ հայրը վառարաններ է վերանորոգել: Ապագա աստղը փոքր հասակից տարված է եղել մարմնամարզությամբ, խաղացել է վոլեյբոլ: 1985թ.-ին ավարտելով դպրոցը՝ Պամելան տեղափոխվում է Վանկուվեր եւ սկսում դասավանդել ֆիզկուլտուրա: Պամելայի հանրաճանաչ դառնալու ճանապարհին իր «գործն» է արել տեսախցիկը: Ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ, երբ Պամելան հագած է լինում կարճ ֆուտբոլային շապիկ, օպերատորը նրան նկարում է խոշոր կադրով: «Բոլոր այն տեղերում, որ ես հայտնվել եմ, մարդիկ առաջինը ուշադրություն են դարձրել կրծքերիս»,- պատմում է դերասանուհին:

Թբիլիսիի կինոթատրոններում դադարեցվել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը

Թբիլիսիի կինոթատրոններում դադարեցվել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը
Թբիլիսյան կինոթատրոնները հունիսի 20-ին քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիային:

«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և մուլտֆիլմեր այլևս չեն ցուցադրվելու: Այժմ ֆիլմեր կարելի է դիտել վրացերենով և անգլերենով», - հայտնել են կինոթատրոնների ասոցիացիայից:

Նոր մանրամասներ՝ «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած ծննդկանի գործով.1in.am

Նոր մանրամասներ՝ «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած ծննդկանի գործով.1in.am
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բաղդասարյանի և Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:


Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամարի տակ սև Mercedes-ը բախվել է սպիտակ Mercedes-ին, վերջինս գլխիվայր հայտնվել է քարերի վրա, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամարի տակ սև Mercedes-ը բախվել է սպիտակ Mercedes-ին, վերջինս գլխիվայր հայտնվել է քարերի վրա, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և մերս մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Կենդանակերպի անմատչելի կանայք

Կենդանակերպի անմատչելի կանայք
Կենդանակերպի այս 5 նշանների կին ներկայացուցիչներն անմատչելի են, նրանց սիրուն արժանանալու համար ստիպված կլինեք երկար ժամանակ պայքարել:

Առյուծ: Հպարտ Առյուծի ընտրյալը դառնալու համար տղամարդը պետք է լուրջ ջանքեր գործադրի: Խնդիրն այն է, որ Առյուծ կանայք սովոր են ստանալ միայն լավագույնը: Առյուծների սիրտը նվաճելու համար հարկավոր է երկար պայքարել, սակայն, եթե կարողանաք արժանանալ այդ սիրուն, կարող եք ամբողջ կյանքում հպարտանալ հաղթանակով:

Կարիճ: Կարիճների սիրտը գրավելը շատ ավելի բարդ է, քան Լուսնի վրա հայտնվելը: Նույնիսկ, երբ կին Կարիճները սկսում են սիրահարվել, նրանք զսպում են զգացմունքները, քանի դեռ վստահ չեն, որ դրանք փոխադարձ են: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տղամարդուն իրենց մոտ չեն թողնում: Կարիճները սիրում են անմատչելի ձևանալ, քանի որ դա նրանց թույլ է տալիս հարաբերություններում գերիշխող դիրք ունենալ: